Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը կավարտվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակն ամրագրող համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ:
Արտգործնախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն ուկրաինական պատվիրակությանը մշտապես հետ է պահում Ռուսաստանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցելուց:
Դիվանագետն ուկրաինական ճգնաժամի պատճառը համարում է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը: Լավրովը նշել է, որ Մոսկվան խանգարեց «հակաՌուսաստան» ստեղծելու՝ Արևմուտքի ծրագրերին: