Իրավիճակն Ուկրաինայում ցույց տվեց, որ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխումների կարիք ունի։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ճապոնացի պաշտոնակից Յոսիմասա Հայասիի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
Չավուշօղլուի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։
«Մենք Ճապոնիայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել այս հարցի շուրջ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ չմանրամասնելով դրա բնույթը:
Թուրքիան պարբերաբար հանդես է գալիս ՄԱԿ-ի հասցեին քննադատությամբ։ Էրդողանը գրեթե ամեն տարի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին հայտարարում է նման անհրաժեշտության մասին։