Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցություն այլևս չկա: Այդ մասին հայտարարել է Ուկրաինական երկաթուղու վարչության պետ Ալեքսանդր Կամիշինը:
Նա տեղեկացրել է, որ հաջողությամբ Ուկրաինա են վերադարձել չորս մեքենավարները, որոնք ստիպված են եղել Բելառուսի տարածքում 23 օր մնալ։ Պաշտոնյան շնորհակալություն է հայտնել բելառուս երկաթուղայիններին՝ «մարդկային վերաբերմունքի համար»: