Ուկրաինայի հետ բանակցության ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ կողմերը որոշակի առաջընթաց ունեն գործընթացում:
Նա շեշտել է, որ ամենամեծ առաջընթացն արձանագրվել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու հարցում կողմերի մոտեցման մեջ: Մեդինսկու խոսքով՝ Մոսկվան և Կիևը գտնվում են բանակցային գործընթացի կես ճանապարհին, որտեղ ամենակարևոր կետերից մեկն Ուկրաինայի ապառազմականացումն է: ՌԴ նախագահի օգնականը նաև ասել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու մասին հնարավոր կլինի խոսել միայն երկու երկրների միջև պայմանագրի տեքստի հաստատումից հետո: