Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 13, ծանր վիրավորանքի՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու կանոնները խախտելու, ծնողի կամ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և հանցագործությունը պարտակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության, սպանության փորձի և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: