Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին՝ պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։