Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 39 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, ստացիոնար բուժում է ստանում 17 բուժառու: Գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն, զանգահարել 047 943 227 հեռախոսահամարին: