ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինության ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ փորձագետները մարտի 16-ից 18-ը հանրապետության տարածքի մի քանի շինհրապարակներում իրականացրել են տեխզննման աշխատանքներ։
️Ստեփանակերտի Տիգրան Մեծ հասցեում, Իվանյան համայնքում կառուցվող երկու նոր թաղամասերում փորձագիտական կենտրոնի մասնագետները կատարել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հնարավոր կդարձնեն շինարարական աշխատանքների՝ մասնավորապես, երկաթբետոնե կոնստրուկցիաների բետոնի ամրության որակական գնահատում կատարել։
Իրականացված տեխզննման արդյունքներն արդեն կվերլուծվեն փորձագիտական կենտրոնի կողմից և կներկայացվեն եզրահանգումները, նախագծված տվյալների համեմատ հնարավոր թույլատրված շեղումներն ու անհամապատասխանությունները։
Ըստ փորձագետների՝ նախնական տպավորությունները գոհացուցիչ են։