Մարտի 17-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են զենք-զինամթերքի շահագործման և պահպանման, ամենօրյա ծառայության ընթացքում անվտանգ միջավայրի ապահովման վերաբերյալ: