Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրավերով՝ առկա և հեռավար հանդիպում է կազմակերպվել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO), ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման նպատակն էր աշխատանքային իրավունքի վերահսկողության ոլորտում դոնոր և միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող աջակցությունների, ծրագրերի համադրումը։ Քննարկվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում տեղ գտած էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի ներդրման հարցը, դրա տեխնիկական աջակցության հնարավոր լուծումները։
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել, որ գործընկերներ կազմակերպություններն աջակցություն են ցուցաբերում աշխատանքի վերահսկողության ոլորտում տեսչական կարողությունների զարգացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։