Ռումինիայի մաքսային վարչության ազգային գործակալությունն արգելափակել է երկրում ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ներկայացուցչության բանկային հաշիվները: ԶԼՄ-ները հայտնում են, որ սա ռուսական կազմակերպությունների դեմ Ռումինիայում կիրառվող առաջին պատժամիջոցն է:
Իսկ Նիդերլանդների իշխանությունները սառեցրել են ռուսական ավելի քան 200 մլն եվրո կազմող ակտիվները: Այդ որոշումը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: