Եվրահանձնաժողովը մի քանի ամսվա ընթացքում կորոշի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ զրույցից հետո։
Փետրվարի 28-ին Զելենսկին ստորագրել էր ԵՄ-ին Ուկրաինայի անհապաղ միանալու դիմումը: Մարտի 1-ին Եվրախորհրդարանն աջակցել է բանաձևին, որը կոչ է անում Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։ Ուկրաինայից հետո ԵՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Վրաստանը և Մոլդովան։