Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հաստատել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
«Լավրովը չափազանց փորձառու դիվանագետ է, կարծում եմ, որ այսօրվա դրությամբ նա աշխարհում բոլորից երկար ժամանակ է զբաղեցնում իր պաշտոնը, նա պարզապես խելահեղ փորձ ունի»,- ասել է Կուլեբան ուրբաթ «Ուկրաինսկա պրավդա»-ի հետ հարցազրույցում։ «Ես պատրաստ եմ խոսել նրա հետ, պատրաստ եմ լուրջ, առարկայական խոսակցություն ունենալ նրա հետ»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ Լավրովի հետ բանակցությունները շարունակելու թեման եղել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման օրակարգում, որը հինգշաբթի Մոսկվա կատարած այցից հետո ժամանել էր Ուկրաինա: