ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածներին դրամական աջակցության ծրագիրը ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։
Կոմիտեից հայտնում են, որ Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձ մարտի ընթացքում կստանա 40,000-ական դրամ՝ նախատեսված երկու ամսվա համար։
Նշենք, որ շահառուների ցանկը տրամադրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։