ԵՄ-ն 300 միլիոն եվրո արտոնյալ վարկ է փոխանցել Ուկրաինային՝ որպես մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշ, գրում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն կշարունակի քաղաքական, ֆինանսական և հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային»: Այդ մասին ուրբաթ օրը Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Նա միաժամանակ նշել է, որ ԵՄ-ն պատմության մեջ առաջին անգամ է ֆինանսավորում զենքի գնումն ու մատակարարումը մի երկիր, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվում։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հաստատել էր Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ծրագիրը, որը նախատեսում է նաև արտոնյալ վարկեր։ ԵՀ-ն մարտի 11-ին հայտարարել է Կիևին վարկային օգնության առաջին տրանշի տրամադրման մասին։