Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին հարց ուղղեցին Ներքին Հանդում հակառակորդի զորքի մեկ կիլոմետր առաջխաղացման և Հայաստանի սուվերեն տարածք մտնելու մասին:
Գրիգորյանը նախ՝ պատասխանեց, որ ծանոթ է մամուլի հրապարակումներին:
«Մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար: Խմբի առջև նպատակ է դրված տեղում հասկանալու՝ համայնքի բնակիչների բնականոն կյանքի հետ կապված ինչպիսի խնդիրներ են: Այս ընթացքում նաև կապի մեջ ենք եղել պաշտպանության գերատեսչության կոլեգաների, նաև ՏԻՄ ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության արդյունքում մեր հետևությունները կհրապարակայնացնենք»,- ասաց նա:
ՀՀ ՄԻՊ-ը հայտնեց, որ պլանավորում է այց կատարել Սյունիքի մարզ: