Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր լեհ գործընկեր Մատեուշ Մորավեցկու հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ որևէ երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոց չի սահմանել:
Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը սահմանել է Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով: