Ղրիմի ապագան Ռուսաստանի հետ է, իսկ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցներն ու սպառնալիքները դա չեն փոխի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անկախ նրանից՝ դա որևէ մեկին դուր է գալիս, թե ոչ, Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է: Մեզ համար այդ հարցը վերջնականապես և անշրջելիորեն փակված է։ Ոչ մի պատժամիջոց, ոչ մի սպառնալիք, ոչ մի շանտաժ, լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե նրա արբանյակների կողմից, չեն փոխի մեր դիրքորոշումը»,- ասել է Զախարովան։
Անդրադառնալով Դոնեցկի հրետակոծմանը՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Արևմուտքն ուշադրության չի արժանացրել քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունը: