Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։
Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային և արդյունավետ իրականացնելու նպատակով Կովկասի բնության հիմնադրամը տեսչական մարմնին է նվիրաբերել 2 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, ժամանակակից անօդաչու թռչող սարք, որի միջոցով օդից հսկողություն կիրականացվի ջրային գոտիներում, անտառներում ու հատուկ պահպանվող տարածքներում։
Թոբիաս Մյունխմայեր (Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կովկասի բնության հիմնադրամը ուրախ է գործակցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Հայաստանն ունի շատ գեղեցիկ բնություն ու կենսաբազմազանության արժեքավոր ու եզակի տեսակներ, բայց, ցավոք, կա որսագողություն, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն դրա դեմ պայքարին:
Հովհաննես Մարտիրոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) - Հուշագրի շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամի կողմից մեզ նվիրաբերվել են տեխնիկական միջոցներ, ժամանակակից անօդաչու թռչող սարք, որը մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել մեր վերահսկողական աշխատանքը: