Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք:
Կատարվել է 2480 թեստավորում, առողջացել 140 մարդ, գրանցվել է 2 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422202 դեպք, որոնցից 409047-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2944317 թեստավորում։