Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 23-ամյա մի բնակիչ 2021 թ. դեկտեմբերին Արմավիրի մարզի Նորապատ, Սարդարապատ, Արաքս և Ամասիա գյուղերի հակակարկտային կայաններից փորձել է գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չի կարողացել:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 15-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: