Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են։
Դեպի ՀՀ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ մերկասառույց է։ «Զանգեր»-Սարավան հատվածը դժվարանցանելի է բեռնատար մեքենաների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար, դժվարանցանելի` մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և առայժմ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: