ԱՄՆ-ն այս շաբաթ Կիևին կփոխանցի 1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն, այդ թվում՝ զենիթային հրթիռային համալիրներ և հակատանկային համակարգեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ իր վարչակազմը կարգադրել էր 200 մլն դոլար հատկացնել՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար: Այժմ Բայդենն օգտվել է իր լիազորություններից՝ այդ գումարը հասցնելով 1 միլիարդի։
Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ավելի մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության 800 համակարգ, 9 հազար հակատանկային համակարգեր (այդ թվում՝ 2 հազար Javelin համալիրներ), 7 հազար միավոր հրաձգային զենք և 20 մլն տարբեր ռազմամթերք, ինչպես նաև մարտավարական անօդաչու թռչող սարքեր: