Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու համար:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ, իսկ Մոսկվայի նպատակը երկրի տարածքը գրավելը և գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն տապալելը չէ: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ արևմտյան ԶԼՄ-ները խեղաթյուրում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և ապատեղեկատվություն են տրամադրում սեփական բնակչությանը՝ մարդկանց դարձնելով քարոզչության գործիք:
Իտալական La Stampa-ին Զախարովան մեղադրել է հրթիռային հարվածից հետո Դոնեցկի լուսանկարը որպես Կիևում արված լուսանկար ներկայացնելու համար, իսկ գերմանական Bild-ի հրապարակումն այն մասին, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գիշերը մեկնել է Պեկին, անվանել է ապատեղեկատվություն: