Մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնված 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնված 2002 թ.) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: