Հայաստանը մեկ միասնական տաղավարով մասնակցել է Մոսկվայում մարտի 15-17-ը անցկացված MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին։
Հայկական տաղավարում ներկայացված է Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոներ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում է 13 զբոսաշրջային ընկերություն։