Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ նախատեսում է մարտի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը քննարկել Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հետագա մարտավարությունը:
«Չավուշօղլուի հետ միասին կկառուցենք գործընթացի հետագա տրամաբանությունը։ Ես միշտ հաստատել եմ, որ պատրաստ եմ բանակցություններ վարել Ռուսաստանի արտգործնախարարի հետ այն պայմանով, որ պարոն Լավրովը պատրաստ լինի կոնկրետ խնդիրների շուրջ շոշափելի քննարկմանը և դրանց լուծմանը»,- Կուլեբայի խոսքը մեջբերում է Укринформ գործակալությունը:
Ուկրաինայի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է, որ Չավուշօղլուն Ուկրաինա կմեկնի Մոսկվա այցից հետո և կներկայացնի Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները: