Մինսկը կվերանայի Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը՝ ազգային շահերին համապատասխանելու տեսանկյունից՝ հայտնել են Բելառուսի արտգործնախարարությունից:
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը որոշում էր կայացրել Բելառուսի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
«Նման անհեռատես դիրքորոշումը, այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային հետևելը վնաս են հասցնում առաջին հերթին տվյալ կազմակերպության շահերին, որն իրեն զրկում է պետական և հասարակական հարաբերությունների՝ մեր երկրում անցկացվող լայնածավալ արդիականացման շրջանակներում իր փորձագիտական ներուժով կիսվելու հնարավորությունից»,- ասված է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ չնայած Մինսկը պահպանում է երկխոսությունը վերսկսելու պատրաստակամությունը, այնուամենայնիվ, կվերանայի ԵԽ իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը: