Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քրիստի Նարինենին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆինլանդական հարաբերություններին, հայկական սփյուռքի հետ աշխատանքի պետական մոտեցումներին, իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
Գլխավոր հանձնակատարը մանրամասն ներկայացրեց հայկական սփյուռքի հետ գործակցության ուղղությունները, հայեցակարգը, գրասենյակի գործունեությունը:
Անդրադարձ կատարվեց նաև Ֆինլանդիայի փոքրաթիվ հայ համայնքին: