Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1099 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 800 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 բուժառու:
Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 21 281 թեստ, այդ թվում՝ 2180 արագ հակամարմինների և 19101 ՊՇՌ թեստ։
Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են. օրական՝ 5,16%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 12,39%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 9,41%։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1 638 790 դեպք, որից ապաքինվել է 1 591 180 մարդ, մահացել է 16595 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 836 778 պատվաստում, մեկ օրում պատվաստվել է 1554 մարդ։