Մի քանի օրվա առատ տեղումներից հետո Հայաստանի մարզերում դեռ փակ ճանապարհներ կան:
Արթուր Վարդանյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետի պաշտոնակատար) - Այս պահի դրությամբ հանրապետությունում փակ են Ամբերդ-Քարի լիճ տանող ճանապարհահատվածը, Գեղարքունիքում՝ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը, ինչպես նաև Վարդենյաց լեռնացքը:
Շիրակում, Լոռիում, Սյունիքի և Վայոց ձորի բարձրադիր ճանապարհահատվածներում դեռ պահպանվում են բուքն ու մերկասառույցը՝ նշում են ԱԻՆ-ում:
Արթուր Վարդանյան - Նշված ճանապարհահատվածները այս պահին դժվարանցանելի են բեռնատարների համար՝ կցորդիչով բեռնատարների համար, և վարորդներին խորհուրդ ենք տալիս այս ճանապարհներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Կան հատվածներ, որտեղ նույնիսկ անվաշղթաների կաիք կա՝ ասում է Արթուր Վարդանյանը: Գարնան այս ժամանակահատվածում նման իրավիճակ ԱԻՆ-ում չեն հիշում: Եղել է ձնառատ մեկ, առավելագույնը՝ երկու օր, սակայն պատկերը տևական չի եղել:
Արթուր Վարդանյան - Մարտի 10-ից մինչև 16-ը ներառյալ դեռ շարունակվում են տեղումներ ՃԿԱԿ-ում, և մարզային կենտրոններում մենք ունեցել ենք 100-ից ավելի ահազանգեր արգելափակումների վերաբերյալ:
ԱԻՆ-ից մեզ տրամադրած հիդոօդերևութաբանական կենտրոնի վերջին տվյալներով Արթիկում, Ամասիայում քամու պոռթկումները հասել են մինչև վայրկյանում 16 մետրի: Կոտայքի մարզի ֆանտան համայնքում վայրկյանում 20 մետրի: Վերջին օրերին արգելափակումներից դուրս են բերել 657 տրանսպորտային միջոց, 766 մարդու տեղափոխել են տաքացման վայրեր: Որոշ հենակետեր արդեն անցել էին գարնանային ռեժիմի, սակայն եղանակի հետ նորից վերագործարկվել են:
Արթուր Վարդանյան - Նախարարի հանձնարարությամբ նորից վերագործարկվեց մեր հենակետը, և այս պահի դրությամբ քաղաքացիներին տեղերում օգնություն է ցուցաբերվում:
Ամբերդ, Արագած հատվածներում ձյան շերտի հաստությունը կազմում է մեկ և 2 մետր 21 սանտիմետր: Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Լուրերին» տեղեկացրեց, որ անցակետը բաց է, սակայն՝ ծանրաբեռնված: