ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Կահիրե, որտեղ մարտի 17-20-ը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին։
Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում Եգիպտոսի մայրաքաղաք են մեկնել մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը։
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալակիր էր դարձել օղակների վրա վարժությունում:
Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում էլ հայ մարմնամարզիկները երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ էին նվաճել արդեն Դոհայում:
Աշխարհի գավաթի չորրորդ փուլն անցկացվելու է Բաքվում։