Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 15-ին՝ անշարժ գույքի 15 գործակալների հետ հանդիպման ընթացքում, քննարկել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակին և զարգացմանն ուղղված հարցեր՝ տեղեկացնում են նախարարությունից:
Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը պետական մակարդակով, շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելու և փոփոխությունները կանխելու նպատակով: