Էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները:
Մարտի 15-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։
Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list.am կայքում բնակարանների կրկնօրինակումն է:
Խարդախությունից խուսափելու համար էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ գտնվում է անմիջական կապի մեջ։