Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ մարտի 16-ին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթը: Ուկրաինայի նախագահն իր ելույթը կարևոր իրադարձություն է անվանել:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` 13.6 մլրդ դոլարի հումանիտար, ռազմական ու տնտեսական աջակցության ցուցաբերման համար:
Ուկրաինայի նախագահը ծրագրում է տեսակապով ելույթ ունենալ նաև Ճապոնիայի խորհրդարանի առջև: Նա հայտնել է, որ Կիևի ու Մոսկվայի դիրքորոշումները բանակցությունների ընթացքում սկսել են ավելի իրատեսորեն հնչել: