Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ուկրաինայի համար պետության «ավստրիական կամ շվեդական» մոդելի գաղափարի մասին։
«Ուկրաինան այժմ ուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Ուստի կարող է լինել միայն «ուկրաինական» մոդելը և միայն իրավաբանորեն հաստատված «անվտանգության երաշխիքների» դեպքում: Եվ ոչ մի այլ մոդելի կամ տարբերակի մասին խոսք չկա»,- ասել է Պոդոլյակը՝ պարզաբանելով, որ հարցը վերաբերում է անվտանգության երաշխիքներին և հակամարտությանը Ուկրաինայի դաշնակիցների մասնակցությանը։