Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայկական մշակութային փառատոնի բացման առիթով Աբրուցցո կատարած այցի շրջանակում Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Պեսկարայի քաղաքապետ Կարլո Մաշիի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Պրեֆեկտի տեղակալ Գաետանո Լոզան, Առևտրի պալատի նախագահ Ջեննարո Ստրեվերը, Կոնֆինդուստրիայի նախագահ Սիլվանո Պագլյուկան, Ատրիի քաղաքապետ Պիերջորջիո Ֆերետտին, «Արիա» հիմնադրամի նախագահ Առնալդո Դանթե Մարիանաչչին, «Արիա» հիմնադրամի փոխնախագահ Օտորինո Լա Ռոկկան, Պեսկարայի քաղաքային խորհրդի նախագահ Մարչելլո Անտոնելլին։
Քննարկվել են Հայաստանի և Աբրուցցոյի մարզի միջև համագործակցությանը, այդ թվում՝ նաև մշակութային և տնտեսական, առնչվող հարցեր։