ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտ չեն ընթանում, բայց փոխզիջման որոշակի հույս կա: Նա խորհուրդ է տվել անհարկի չսրել իրավիճակը, և Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցողներին հնարավորություն տալ հանգիստ պայմաններում քննարկել հարցերը՝ հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳ նախարարը ներկա վիճակը համարել է «ճակատագրական, շրջադարձային պահ ժամանակակից պատմության մեջ, քանի որ ընթանում է «ճակատամարտ» բառի ամենալայն իմաստով՝ որոշելու, թե ինչպիսին է լինելու աշխարհակարգը»:
Ինչ վերաբերում է Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ կայացած հանդիպմանը, Լավրովն ասել է, որ Կուլեբան նոր գաղափարներ չի ներկայացրել։