Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը, թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:
«Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:
Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: