Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ՝ հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հաղորդմամբ՝ ռուս զինվորականները մեկ օրում խոցել են ուկրաինական 2 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 136 ռազմական օբյեկտ:
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈՒ-ն գրավել են ուկրաինական ուժերի հենակետ՝ առգրավելով 10 Javelin հրթիռային համալիրներ և այլ զինամթերք: Կրամատորսկի օդանավակայանի մերձակայքում ոչնչացվել են պահեստներ, որտեղ եղել են 4 Սու-25 գրոհային, Մի-24 ուղղաթիռներ և 5 Մի-8 ուղղաթիռ: