Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պատիվ է ունեցել «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննիսյանին անձամբ հանձնել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
«Երեկ «Հովերը» նշեց ստեղծման 30-րդ տարեդարձը: Արվեստի նվիրյալների մի խումբ երեկ 30-ամյակի կապակցությամբ բեմադրել էր մի հոյակապ ներկայացում, որը, առանց չափազանցության, երազանք կարող է լինել աշխարհի լավագույն բեմերի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը
հրամանագիր է ստորագրել «Հովերի» խմբավար Սոնա Հովհաննիսյանին շնորհել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
Մեծ պատիվ էր այդ շքանշանն անձամբ հանձնել սիրելի Սոնային»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը: