Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Ալավերդի քաղաքի, երեքը՝ Ախթալայի բնակիչ, Բագրատաշենի մաքսային կետից գողություններ են արել: Մարտի 6-ին նրանք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել բաժին:
Պարզվել է, որ մարտի 1-ին երկու անգամ, տարբեր ժամերի, մաքսային կետի զննման անգարից գողացել են ավտոմեքենայի 12 թողարկիչ:
Հետագա միջոցառումներով քրեական հետախույզները Բագրատաշենի մաքսային կետից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերեցին ևս երկու անձի, որոնցից մեկը՝ Ալավերդի քաղաքի, մյուսը՝ Շնող գյուղի բնակիչ:
Նրանք խոստովանեցին, որ հունվար-փետրվար ամիսներին մաքսային կետի զննման անգարից գողացել են երեք բենզասղոց, որոնցից մեկը վաճառել էին, երկուսը՝ նետել Դեբեդ գետը, ինչպես և սմարթ ժամացույցի 50 գոտի և բջջային հեռախոսի 120 պաշտպանիչ պատյան: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: