Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքի համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1952 թ. ծնված ԱՁ-ներից մեկի տնօրենը, որը Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնած լինելով 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին զբոսաշրջային տանը տեղավորելու տեսքով ծառայություն մատուցելու պարտականությունը, շահադիտական շարժառիթով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պետությունից խոշոր չափի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ 2021 թ. մայիս ամսից տեղյակ լինելով նշված զբոսաշրջային տանը տեղավորված՝ Արցախի Հադրութ քաղաքի բնակչի 2021 թ. փետրվար ամսից Արցախի ՊԲ զորակոչվելու մասին, 2021 թ. մայիսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում նրա անունը ներառել է մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունում և դրանց հիման վրա ստացել և հափշտակել 590000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս։
Նախաքննությունը շարունակվում է։