ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սոնա Հովհաննիսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական անձնվեր գործունեության համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,- ասված է նախագահի հրամանագրում: