Եվրամիության երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Այս մասին հայտնել են ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունից։
«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը միջազգային գործընկերների հետ համաձայնեցրել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն ուղղված է Ուկրաինայի դեմ ագրեսիայում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև տնտեսական հատվածի դեմ»,- ասված է կառույցի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ համաձայնեցվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված համատեղ հայտարարությունը՝ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի վերանայման և կազմակերպությանը Բելառուսի անդամակցության վերաբերյալ։
Եվրամիությունը պատրաստվում է նաև նոր պատժամիջոցներ սահմանել «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» նավթային ընկերությունների դեմ, սակայն կշարունակի նրանցից նավթ գնել։