Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ՝ Ադրբեջանը մեծացնում է դեպի Եվրոպա գազի մատակարաման ծավալը:
Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ Բաքվի այս քայլը թիկունքից հարված է Մոսկվային:
Նա հիշեցնում է այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կնքած դաշնակցային գործակցության հռչակագիրը, որի 15-րդ կետով նախատեսված է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չպետք է վնասեն միմյանց տնտեսական շահերը:
Արեգ Քոչինյան (ռազմաքաղաքական հարցերի փորձագետ) - Հիմա սա ի՞նչ է նշանակում Ռուսաստանի համար: Երբ մենք հաշվի ենք անում, որ այս պահին Ռուսաստանի միակ արգումենտը Արևմուտքի հետ խոսակցությունում և այս առևտրային պատերազմներում մնացել է բացառապես Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից, մասնավորապես, գազից, եթե Ադրբեջանը մասամբ թուլացնում է այդ արգումենտը, դա, իր հերթին, բերելու է հակազդեցության ռուսական կողմից: