Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը, վերջինիս ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին։