Մարտի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին՝ ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան, 3-7 մ/վ, մարտի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: