Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երկօրյա այցով Երևանում է: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
«Երկու օրով գալիս եմ Երևան՝ հանդիպումներ անցկացնելու։ Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, Եվրամիությունն առավել քան երբևէ՝ հավատարիմ է Հարավային Կովկասը խաղաղ և բարգավաճ տեսնելու նպատակին»,- գրել է Կլաարը։