Մարտի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք, գրում է jnews.ge-ն: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2944 մարդ, մահացել է 15 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 635 975, այստեղից ապաքինվել է 1 588 829 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 569:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5234 թեստավորում, այդ թվում 3410-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1824-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.9% է, վերջին 14 օրվանը՝ 15.34%, վերջին 7 օրվանը՝ 12.36%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 833 144 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 124 պացիենտ: